ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-4

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-4
11.05.2024 | 20:02

(սկիզբը` այստեղ)

Անդրադառնալով Հայաստանի արդարադատության նախարարության 2024 թ. ապրիլի 29- ի «Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարությանը, համապատասխան քարտեզների և այլ փաստերի վկայակոչմամբ արդեն իսկ փաստել ենք, որ նախարարությունն ինքն է կեղծում ու փորձում մոլորեցնել հասարակությանը:

Կեղծում ու մոլորեցնում է նաև, այսպես կոչված, թեզ 2- ի առնչությամբ («Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել»)՝ պատասխանելով, թե ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին՝ անտեսելով 1926- 1927 թթ. քարտեզը և այլ իրողություններ:

Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից Ադրբեջանին հանձնելու համար նախապատրաստվող գյուղերից, օրինակ, Ներքին Ոսկեպարի (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա, Aşağı Əskipara) և հին Բաղանիսի (Բաղանիս Այրում) հայկական լինելն արդեն իսկ ապացուցել ենք 2024 թ. ապրիլի 3- ի մեր «Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի

քարտեզները- 3» հրապարակմամբ :

«Աշաղի» բառն ադրբեջաներենում նշանակում է ներքին, իսկ «Ասկիպարան» ադրբեջանցիների կողմից հայկական «ոսկի» և «պար» բառերից բաղկացած մեր «Ոսկեպար» տեղանվան աղավաղված տարբերակն է: Ադրբեջաներենում «ոսկի» և «պար» բառեր գոյություն չունեն: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի», «ոսկի» բառը բնիկ հայկական բառ է: Ինչպես արդեն նշել ենք, ակնհայտ է, որ ադրբեջանցիները «Ոսկեպար» անվանման առաջին բաղադրիչի՝ «ոսկե»- ի առաջին ու վերջին տառերը փոխելով, բառն աղավաղելով, այն դարձրել են ասկի, իսկ երկրորդ բաղադրիչի՝ «պար»- ի վերջում հավելել «ա» տառը:

Հավելենք, որ մեր նախնիները բնակավայրը «Ոսկեպար» են անվանել Հայկական պար լեռնաշղթայի ՝ նմանությամբ և ելնելով նրանից, որ Ոսկեպարի շրջակայքում գտնվող լեռնաշղթայի (միմյանց հաջորդող լեռներից մեկի «ձեռքը» կարծես մյուսի «ուսին» լինի և այսպես հաջորդաբար, ինչպես մեր ազգային «Քոչարի» պարում պարողների ձեռքերը և ուսերը) վրա ծառերը կամ անտառներն աշնանը ոսկեգույն են դարձել:

Բնակավայրերի հայկական լինելը որևէ կասկածի տեղիք չի տալիս, իսկ հիմա տեսնենք, թե Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926- 1927 թթ. քարտեզից բացի, կա՞ն այլ հիմքեր՝ հիմնավորելու, որ խնդրո առարկա բնակավայրերից, օրինակ, Ներքին Ոսկեպարը ներկայիս Հայաստանի տարածքում է գտնվում:

«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում առկա «Հայաստանի բնակավայրերի ցանկ»– ում՝ կազմված 2018 թ. սկզբի դրությամբ, 978 համարի դիմաց նշված Ոսկեպար գյուղից բացի, 977 համարի դիմաց նշված է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կազմում գտնվող Ասկիպար բնակավայրը՝ 41.0656859 լայնության և 45.0275946 երկայնության աշխարհագրական կոորդինատներով: Խոսքը հենց Ներքին Ոսկեպարի՝ ադրբեջանցիների կողմից Աշաղի Ասկիպարա անվանված բնակավայրի մասին է:

Դեռ 1995 թ. նոյեմբերի 7- ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2015 թ. նոյեմբերի 24- ի դրությամբ հավելված 18.39- ով տրված է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Ըստ վերոնշյալ նկարագրության, Ոսկեպար համայնքը սահմանակից է «արևմուտքից և հյուսիսից «Է»- «Ը» հատվածով՝ Բաղանիս, «Ը»- «Թ» հատվածով` Բաղանիս (Ասկիպար), «Թ»- «Ա» հատվածով` Բաղանիս համայնքներին» (ընդգծումը՝ մերը): Ընդգծում ենք՝ հստակ նշված է, որ Ոսկեպարն «Ը»- «Թ» հատվածով սահմանակից է (Բաղանիս) Ասկիպար համայնքին, և ոչ թե պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), ինչպես նույն հավելվածում մինչ այդ Ոսկեպարի՝ արևելքից «Ա»- «Բ» հատվածով սահմանակցության վերաբերյալ է նշված:

Նույն հավելվածում Ոսկեպար (Ասկիպար)- Կիրանց սահմանագծի («Ը»- «Թ» հատվածի) վերաբերյալ դարձյալ հստակ նշված է, որ «Ը»- «Թ» հատվածով Ոսկեպարի սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) և Բաղանիս համայնքների սահմանների հետ:

Թեև օրենքում թեև Ասկիպարի վարչական սահմանների նկարագրությունն առանձին չի տրված, սակայն վերոնշյալից ակնհայտ է, որ Ասկիպարը նույնականացված է Ոսկեպարի հետ, այսինքն՝ Ներքին Ոսկեպարի, կամ էլ ներառված է Հայաստանի տարածքում գտնվող, խորհրդային և ներկայիս բոլոր քարտեզներում Հայաստանի տարածքում նշված և Հայաստանի անքակտելի մասը հանդիսացող Ոսկեպար համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ: Ի դեպ, չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ այն Բաղանիսի վարչական սահմանների նկարագրության մեջ է ներառված:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ